Ա Կորնթացիներին 15:56 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մահվան խայթոցը մեղքն է, մեղքի զորությունը՝ Օրենքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը՝ օրենքը։ |
Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Ես գնում եմ, ինձ կփնտրեք և ձեր մեղքերի մեջ կմեռնեք, քանի որ ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ»։
Բայց արդեն ասացի ձեզ, որ ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք. եթե չհավատաք, որ ես եմ, ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք»։
Բայց շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը, որովհետև, եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որչա՜փ առավել Աստծու շնորհն ու պարգևը մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով առատացան շատերի մեջ։
Որովհետև եթե մեկի հանցանքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որչա՜փ առավել նրանք, որ շնորհի ու արդարության պարգևի առատությունն են ստանում, կթագավորեն կյանքի մեջ մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։
Բայց Օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի երևան գա հանցանքների բազմությունը, որովհետև որտեղ մեղքը շատացավ, շնորհն ավելի առատացավ։
որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։