Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։
Ա Կորնթացիներին 15:47 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առաջին մարդը, լինելով երկրից, հողեղեն է, իսկ երկրորդ մարդը՝ Տերը, երկնքից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Առաջին մարդը երկրից է՝ հողեղեն, իսկ երկրորդ մարդը՝ Տերը՝ երկնքից։ |
Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։
Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
Մեծ է նրա իշխանությունը, և նրա խաղաղությունը սահման չունի։ Նա պիտի նստի Դավթի աթոռին, նրա թագավորությունը պիտի զորանա և հաջողվի իրավունքով ու արդարությամբ այսուհետև և հավիտյանս հավիտենից։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունը պիտի կատարի այդ։
Նրա ժամանակ փրկվելու է Հուդան, Իսրայելը հույսով է ապրելու։ Եվ նրա անունը, որով կոչելու է նրան Տերը, այս է՝ Հովսեդեկ, այսինքն՝ մարգարեների մեջ մեր արդարությունը։
«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել» (Ես. 7.14), որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
«Նա՝ ի վերուստ եկողը, վեր է ամենքից. իսկ այս երկրից եղողը երկրավոր է և երկրավոր բաների մասին է խոսում։
Այս խոսքը նա ուղարկեց իսրայելացիներին՝ խաղաղությունն ավետելու Հիսուս Քրիստոսի միջոցով. նա է բոլորի Տերը։
Այդպես էլ գրված է, որ առաջին մարդը՝ Ադամը, «եղավ իբրև շնչավոր էակ» (Ծնն. 2.7), երկրորդ Ադամը՝ կենդանարար հոգի։
Արդարև, գիտենք՝ եթե մեր այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է, քայքայվի, Աստծուց շինված անձեռակերտ հավիտենական տուն ունենք երկնքում։
Եվ ակնհայտորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդը. Նա հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, նրան հավատացին աշխարհում, փառքով բարձրացվեց երկինք։