Ա Կորնթացիներին 14:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե նստածներից մեկին հայտնություն տրվի, առաջին խոսողը թող լռի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ եթե մեկ ուրիշին, որ այնտեղ նստած է, հայտնություն տրվի, առաջին խոսողը թող լռի։ |
Արդ, ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ մեկտեղ հավաքվեք, եթե ձեզնից յուրաքանչյուրը սաղմոս ունենա կամ ուսուցում կամ թե հայտնություն, լեզու կամ մեկնություն, այդ ամենը թող լինի շինության համար։
Բոլորդ էլ կարող եք մեկ առ մեկ մարգարեանալ, որպեսզի բոլորն էլ սովորեն և բոլորն էլ մխիթարվեն։
Այժմ, եղբայրնե՛ր, եթե գամ ձեզ մոտ լեզուներ խոսելով, ձեզ ինչո՞վ օգտակար կլինեմ, թե չխոսեմ կա՛մ հայտնությամբ, կա՛մ գիտությամբ, կա՛մ մարգարեությամբ, կա՛մ էլ ուսուցմամբ։