Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա Կորնթացիներին 14:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Լեզուներով խոսելու դեպքում, եթե երկու կամ ամենաշատը երեք հոգի են, մեկ առ մեկ թող խոսեն, մեկն էլ թարգմանի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եթե որևէ մեկը լեզվով խոսի, և երկուսը կամ ավելի շատ՝ երեքը լինեն, թող մեկը մյուսից հետո խոսի, իսկ մեկն էլ թարգմանի։

Տես գլուխը



Ա Կորնթացիներին 14:27
6 Խաչաձեւ Հղումներ  

մեկ ուրիշին՝ հրաշագործություն, մեկ ուրիշին մարգարեություն, մեկ ուրիշին՝ հոգիների զանազանում, մեկ ուրիշին՝ տեսակ-տեսակ լեզուներ, մեկ ուրիշին՝ լեզուների թարգմանություն։


Հետևաբար, ով լեզուներ է խոսում, թող աղոթի, որ կարողանա նաև թարգմանել։


որովհետև ով լեզուներ է խոսում, ոչ թե մարդկանց հետ է խոսում, այլ Աստծու, քանի որ ոչ ոք չի հասկանա նրան, չնայած որ Հոգու ազդեցությամբ խորհուրդներ է հայտնում։


Արդ, ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ մեկտեղ հավաքվեք, եթե ձեզնից յուրաքանչյուրը սաղմոս ունենա կամ ուսուցում կամ թե հայտնություն, լեզու կամ մեկնություն, այդ ամենը թող լինի շինության համար։


Իսկ եթե չլինի մեկը, որ թարգմանի, թող լուռ մնան եկեղեցում և իրենց մտքում խոսեն Աստծու հետ։


Կուզենայի, որ դուք ամենքդ էլ լեզուներ խոսեիք, բայց նախընտրում եմ, որ մարգարեանաք, որովհետև ավելի լավ է նա, ով մարգարեանում է, քան նա, ով լեզուներ է խոսում, բացառությամբ այն դեպքի, եթե թարգմանվի, որպեսզի եկեղեցին ամրանա։