Ա Կորնթացիներին 14:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ բայց որպեսզի ուրիշներին էլ սովորեցնեմ, նախընտրում եմ եկեղեցու մեջ հինգ խոսք ասել բանականությամբ, քան անթիվ-անհամար խոսքեր՝ լեզվախոսությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց ավելի լավ է՝ եկեղեցում հինգ խոսք ասեմ, որ և՛ իմ միտքը հասկանա, և՛ուրիշներին էլ սովորեցնեմ, քան բյուրավոր խոսքեր ասեմ լեզուներով։ |
Եղբայրնե՛ր, երեխա մի՛ եղեք դատողություն անելիս, այլ երեխա՛ եղեք չարություն գործելիս, իսկ դատողություն անելիս չափահա՛ս եղեք։
Ով լեզուներ է խոսում, ինքն իրեն է ամրացնում, իսկ ով մարգարեանում է, եկեղեցին է ամրացնում։