Ա Կորնթացիներին 14:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դու կարող ես լավ գոհաբանություն մատուցել, բայց ընկերդ չի ամրանա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու լավ ես գոհություն մատուցում, բայց ընկերդ դրանից չի ամրանում։ |
Ով լեզուներ է խոսում, ինքն իրեն է ամրացնում, իսկ ով մարգարեանում է, եկեղեցին է ամրացնում։
Կուզենայի, որ դուք ամենքդ էլ լեզուներ խոսեիք, բայց նախընտրում եմ, որ մարգարեանաք, որովհետև ավելի լավ է նա, ով մարգարեանում է, քան նա, ով լեզուներ է խոսում, բացառությամբ այն դեպքի, եթե թարգմանվի, որպեսզի եկեղեցին ամրանա։
Այժմ, եղբայրնե՛ր, եթե գամ ձեզ մոտ լեզուներ խոսելով, ձեզ ինչո՞վ օգտակար կլինեմ, թե չխոսեմ կա՛մ հայտնությամբ, կա՛մ գիտությամբ, կա՛մ մարգարեությամբ, կա՛մ էլ ուսուցմամբ։