Ա Կորնթացիներին 14:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուրեմն ի՞նչ անել. կաղոթեմ և՛ հոգով, կաղոթեմ և՛ մտքով, սաղմոս կասեմ և՛ հոգով, սաղմոս կասեմ և՛ մտքով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուրեմն ի՞նչ անել. կաղոթեմ հոգով, կաղոթեմ նաև մտքով, սաղմոս կասեմ և՛ հոգով, և՛ մտքով։ |
Աստված, որին ծառայում եմ իմ հոգով՝ իր Որդու Ավետարանը քարոզելով, վկա է ինձ, թե ինչպես եմ անդադար հիշում ձեզ՝
Իսկ եթե մեր անիրավությունը ցայտուն է դարձնում Աստծու արդարությունը, ի՞նչ ասենք. մի՞թե անարդար է Աստված, որ բարկությունն է ցույց տալիս։ Խոսում եմ մարդկային ձևով։
Արդ, ի՞նչ եմ ուզում ասել. մատուցված զոհն ինչ-որ արժեք ունի՞, կամ կուռքն ինքնին ինչ-որ արժեք ունի՞։
բայց որպեսզի ուրիշներին էլ սովորեցնեմ, նախընտրում եմ եկեղեցու մեջ հինգ խոսք ասել բանականությամբ, քան անթիվ-անհամար խոսքեր՝ լեզվախոսությամբ։
Արդ, ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ մեկտեղ հավաքվեք, եթե ձեզնից յուրաքանչյուրը սաղմոս ունենա կամ ուսուցում կամ թե հայտնություն, լեզու կամ մեկնություն, այդ ամենը թող լինի շինության համար։
Անդադար աղոթե՛ք ամեն տեսակ աղոթքներով ու խնդրանքներով Հոգու օգնությամբ, և սրա համար արթո՛ւն մնացեք կատարյալ հարատևությամբ և խնդրանքներով, բոլոր սրբերի համար։
Բայց ի՞նչ կարևոր է. ինչ ձևով էլ լինի՝ պատրվակով թե ճշմարտությամբ, Քրիստոսն է քարոզվում, և ես սրա համար ուրախ եմ, ուրախ էլ պիտի մնամ.
Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։