Դրա համար ասում եմ ձեզ, այն ամենը, ինչ աղոթք անելով խնդրեք և հավատաք, որ կստանաք, կտրվի ձեզ։
Ա Կորնթացիներին 14:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հետևաբար, ով լեզուներ է խոսում, թող աղոթի, որ կարողանա նաև թարգմանել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար լեզվով խոսողը թող աղոթի, որպեսզի կարողանա նաև թարգմանել։ |
Դրա համար ասում եմ ձեզ, այն ամենը, ինչ աղոթք անելով խնդրեք և հավատաք, որ կստանաք, կտրվի ձեզ։
Սրանք բոլորն էլ միասին հանապազօրյա աղոթքի մեջ էին։ Նրանց հետ էին նաև կանայք, ինչպես և Մարիամը՝ Հիսուսի մայրը, և նրա եղբայրները։
մեկ ուրիշին՝ հրաշագործություն, մեկ ուրիշին մարգարեություն, մեկ ուրիշին՝ հոգիների զանազանում, մեկ ուրիշին՝ տեսակ-տեսակ լեզուներ, մեկ ուրիշին՝ լեզուների թարգմանություն։
մի՞թե բոլորը բժշկության շնորհ ունեն, մի՞թե բոլորը լեզուներ են խոսում, մի՞թե բոլորը թարգմանում են։
Նույնպես և դուք, քանի որ նախանձախնդիր եք հոգևոր պարգևներին, ջանացե՛ք հարստանալ այն շնորհներով, որոնք նպաստում են եկեղեցու ամրացմանը։
Արդ, ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ մեկտեղ հավաքվեք, եթե ձեզնից յուրաքանչյուրը սաղմոս ունենա կամ ուսուցում կամ թե հայտնություն, լեզու կամ մեկնություն, այդ ամենը թող լինի շինության համար։