Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա Կորնթացիներին 11:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մի՞թե ուտել-խմելու համար տուն չունեք, թե՞ Աստծու եկեղեցին եք արհամարհում և չքավորներին ամոթով թողնում։ Ի՞նչ ասեմ, գովե՞մ ձեզ։ Ո՛չ, այս կետում ձեզ չեմ գովում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մի՞թե ուտելու կամ խմելու համար տուն չունեք. թե՞ Աստծու եկեղեցին եք արհամարհում ու չքավորներին ամաչեցնում։ Ձեզ ի՞նչ ասեմ, գովե՞մ ձեզ. ո՛չ, դրանում չեմ գովում։

Տես գլուխը



Ա Կորնթացիներին 11:22
10 Խաչաձեւ Հղումներ  

Ով ծաղրում է աղքատին, նա բարկացնում է նրա Արարչին, ով հարվածում է ընկածին, անպատիժ չի մնա, իսկ ով գթում է, ողորմություն պիտի գտնի։


Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով։


Գայթակղության պատճառ մի՛ եղեք ո՛չ հրեաներին, ո՛չ հեթանոսներին և ո՛չ էլ Աստծու եկեղեցուն,


Բայց սա պատվիրելով ձեզ չեմ գովում, որովհետև ոչ թե դեպի լավն եք ձգտում, այլ դեպի վատթարը։


Գովում եմ ձեզ, որ հիշում եք ինձ իմ ամեն ինչով և պահում եք ավանդությունները այնպես, ինչպես ավանդեցի ձեզ։


Իսկ եթե մեկը քաղցած է, թող իր տանն ուտի, որպեսզի հավաքված չլինեք ձեր դատապարտության համար։ Իսկ մյուս հարցերը, երբ գամ, այն ժամանակ կկարգադրեմ։


Որովհետև առաքյալների մեջ ես հետինն եմ և արժանի իսկ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ հալածեցի Աստծու եկեղեցին։


Իսկ եթե ուշանամ, ուզում եմ, որ իմանաս, թե ինչպես պետք է շարժվես Աստծու տան մեջ, որ եկեղեցին է կենդանի Աստծու, սյունը և հաստատությունը ճշմարտության։


(այլապես, եթե մեկն իր տանը վերակացու լինել չկարողանա, ինչպե՞ս կարող է Աստծու եկեղեցուն խնամակալ լինել),