Ա Կորնթացիներին 10:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չպոռնկանանք, ինչպես նրանցից ոմանք պոռնկացան, և մեկ օրում քսաներեք հազար հոգի ընկան մեռան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ոչ էլ պոռնկություն անենք, ինչպես նրանցից ոմանք պոռնկացան, ու մեկ օրում քսաներեք հազար հոգի ընկան։ |
Բայց ես ձեզ ասում եմ. ով իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, ինքն է պատճառ դառնում, որ նա շնանա։ Եվ ով արձակված կնոջ հետ ամուսնանա, շնություն արած կլինի։
Փախե՛ք պոռնկությունից։ Ամեն մեղք, որ մարդ գործում է, նրա մարմնից դուրս է, բայց ով պոռնկանում է, մեղանչում է իր մարմնի դեմ։
Չգիտե՞ք, որ անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում։ Մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ,
Բայց քո դեմ մի փոքր բան ունեմ ասելու. այն, որ քեզ մոտ կա վարդապետությունը Բաղաամի՝ այն մարդու, որ Բաղակին սովորեցրեց գայթակղեցնել Իսրայելի որդիներին, որպեսզի նրանք կուռքերին զոհված միս ուտեն և պոռնկանան։