Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով։
Ա Կորնթացիներին 10:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գայթակղության պատճառ մի՛ եղեք ո՛չ հրեաներին, ո՛չ հեթանոսներին և ո՛չ էլ Աստծու եկեղեցուն, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գայթակղության պատճառ մի՛ եղեք ո՛չ հրեաներին, ո՛չ հույներին և ո՛չ էլ Աստծու եկեղեցուն։ |
Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով։
Կորնթոսում գտնվող Աստծու եկեղեցուն, նրանց, ովքեր Քրիստոս Հիսուսով ընծայված են՝ կոչված սուրբ լինելու, բոլոր նրանց հետ, ովքեր ամեն տեղ պաշտում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ նրանց և մեր Տիրոջը,
ճիշտ ինչպես ես եմ ամեն բանում հաճելի լինում բոլորին։ Ոչ թե իմ օգուտն եմ փնտրում, այլ շատերինը, որպեսզի փրկվեն։
Մի՞թե ուտել-խմելու համար տուն չունեք, թե՞ Աստծու եկեղեցին եք արհամարհում և չքավորներին ամոթով թողնում։ Ի՞նչ ասեմ, գովե՞մ ձեզ։ Ո՛չ, այս կետում ձեզ չեմ գովում։
Եվ նրանց, որոնց Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, ապա՝ հրաշագործներին, ապա՝ բժշկության շնորհ ունեցողներին, ուրիշներին օգնողներին, վարիչներին, զանազան լեզուներով խոսողներին, այդ լեզուներից թարգմանողներին։
Որովհետև առաքյալների մեջ ես հետինն եմ և արժանի իսկ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ հալածեցի Աստծու եկեղեցին։
Միայն թե յուրաքանչյուր ոք թող ապրի Տիրոջից իրեն բաժին ընկած վիճակի մեջ, այնպես, ինչպես Աստված կանչեց իրեն։ Այսպես պատվիրում եմ բոլոր եկեղեցիներին։
Ուստի եթե կերակուրը պիտի գայթակղեցնի իմ եղբորը, հավիտյան միս չեմ ուտի, որպեսզի իմ եղբորը չգայթակղեցնեմ։
Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը, և Տիմոթեոս եղբայրը, Աստծու եկեղեցուն, որ Կորնթոսում է, ամբողջ Աքայիայում գտնվող բոլոր սրբերով հանդերձ.
Արդարև, դուք լսած կլինեք հրեության մեջ իմ երբեմնի ընթացքի մասին, թե ինչպիսի՜ դաժանությամբ էի հալածում Աստծու եկեղեցին և տակնուվրա անում այն։
Եղբայրնե՛ր, դուք, արդարև, նմանվեցիք Աստծու այն եկեղեցիներին, որ Հրեաստանում են Քրիստոս Հիսուսով, որովհետև դուք ևս չարչարանքների ենթարկվեցիք ձեր հայրենակիցների կողմից, ինչպես որ նրանք՝ հրեաների կողմից,
Իսկ եթե ուշանամ, ուզում եմ, որ իմանաս, թե ինչպես պետք է շարժվես Աստծու տան մեջ, որ եկեղեցին է կենդանի Աստծու, սյունը և հաստատությունը ճշմարտության։
(այլապես, եթե մեկն իր տանը վերակացու լինել չկարողանա, ինչպե՞ս կարող է Աստծու եկեղեցուն խնամակալ լինել),
Նա մինչև առավոտ պառկեց նրա ոտքերի մոտ։ Հռութը վեր կացավ. այնքան մութ էր դեռ, որ մարդ մարդու չէր կարող ճանաչել։ Բոոսն ասաց. «Թող ոչ ոք չիմանա, որ կին է եկել ինձ մոտ կալը։