Բայց ձայնը նրան կրկին անգամ հասավ. «Ինչ որ Աստված մաքուր է դարձրել, դու պիղծ մի՛ համարիր»։
Ա Կորնթացիներին 10:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կերե՛ք այն ամենը, ինչ վաճառվում է մսի շուկայում, և խղճմտանքի պատճառով մի՛ հարցրեք, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ամենը, ինչ մսի շուկայում վաճառվում է, կերե՛ք՝ առանց խղճմտանքի պատճառով որևէ բան հարցնելու, |
Բայց ձայնը նրան կրկին անգամ հասավ. «Ինչ որ Աստված մաքուր է դարձրել, դու պիղծ մի՛ համարիր»։
Այս գիտեմ և համոզված եմ Քրիստոս Հիսուսով, որ ինքնին պիղծ բան չկա։ Բայց ով կարծում է, թե ինչ-որ բան պիղծ է, իր համար է պիղծ։
Բայց ոչ բոլորն ունեն այս գիտությունը։ Ոմանք խղճմտանքի պատճառով կուռքերին մատուցված միսը մինչև այժմ իբրև զոհաբերություն են ուտում, և նրանց խղճմտանքը, քանի որ տկար է, պղծվում է։
Արդարև, Աստծու բոլոր ստեղծածները բարի են, և խոտան բան չկա, մանավանդ երբ դրանք գոհությամբ են ընդունվում,
Ամեն ինչ մաքուր է մաքուրների համար, բայց պիղծերի ու անհավատների համար ոչինչ մաքուր չէ։ Նրանց միտքն ու խիղճը պղծված են։