Եթե ուտելիքի պատճառով եղբայրդ մտատանջվում է, այլևս սիրով չես վարվում։ Քո ուտելիքով մի՛ կործանիր նրան, ում համար Քրիստոսը մեռավ։
Ա Կորնթացիներին 10:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինձ ամեն ինչ թույլատրված է, բայց ամեն ինչ չէ, որ օգտակար է։ Ինձ ամեն ինչ թույլատրված է, բայց ամեն ինչ չէ, որ ամրացնում է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինձ ամեն բան թույլատրված է, բայց ամեն բան օգտակար չէ. ինձ ամեն բան թույլատրված է, բայց ամեն բան չի ամրացնում։ |
Եթե ուտելիքի պատճառով եղբայրդ մտատանջվում է, այլևս սիրով չես վարվում։ Քո ուտելիքով մի՛ կործանիր նրան, ում համար Քրիստոսը մեռավ։
Նույնպես և դուք, քանի որ նախանձախնդիր եք հոգևոր պարգևներին, ջանացե՛ք հարստանալ այն շնորհներով, որոնք նպաստում են եկեղեցու ամրացմանը։
Արդ, ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ մեկտեղ հավաքվեք, եթե ձեզնից յուրաքանչյուրը սաղմոս ունենա կամ ուսուցում կամ թե հայտնություն, լեզու կամ մեկնություն, այդ ամենը թող լինի շինության համար։
Ամեն ինչ ինձ թույլատրված է, բայց ամեն ինչ օգտակար չէ։ Ամեն ինչ ինձ թույլատրված է, բայց պետք չէ, որ որևէ բանի գերին դառնամ։
Ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված մսին, ապա տեղյակ ենք, որ ամենքն էլ այդ մասին գիտեն. գիտությունը հպարտացնում է, բայց սերն ամրացնում է։
Դարձյալ կարծում եք, թե մենք ամեն կերպ մե՞զ ենք պաշտպանում ձեր առջև։ Աստծու առաջ է, Քրիստոսով, որ խոսում ենք. ամեն ինչ, սիրելինե՛ր, ձեր շինության համար է։
Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։
և չզբաղվեն անվերջանալի առասպելներով ու ազգաբանություններով, որոնք վեճեր են հարուցում և չեն նպաստում Աստծու ծրագրերին՝ հիմնված հավատի վրա։