Այդ գիշեր էլ գինի խմեցրին իրենց հորը, և կրտսերը քնեց իր հոր հետ։ Ղովտը չիմացավ նրա ո՛չ պառկելու, ո՛չ վեր կենալու մասին։
Ա Կորնթացիներին 10:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս ամենը պատահում էր նրանց հետ որպես օրինակ, բայց գրվեց մեզ համար որպես զգուշացում, մեզ, որոնց համար հասել է ժամանակների վախճանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այդ ամենը նրանց իբրև օրինակ էր պատահում, բայց իբրև խրատ գրվեց մեզ, որոնց համար հասել է ժամանակի վերջը։ |
Այդ գիշեր էլ գինի խմեցրին իրենց հորը, և կրտսերը քնեց իր հոր հետ։ Ղովտը չիմացավ նրա ո՛չ պառկելու, ո՛չ վեր կենալու մասին։
Եվ կլինես ողբալի ու եղկելի, ծաղր ու ցուցանք՝ ձեզ շրջապատող ազգերի մեջ, երբ ես ձեր մեջ դատաստան կանեմ բարկությամբ, ցասումով ու ցասումնալի վրեժխնդրությամբ”։ Ես՝ Տերս, ասացի։
Թշնամին էլ, որ ցանեց այն, սատանան է։ Հունձքն այս աշխարհի վախճանն է, իսկ հնձողները՝ հրեշտակները։
Եվ սա իմացե՛ք ժամանակի առումով, որովհետև ճիշտ ժամանակն է քնից արթնանալու, որովհետև փրկությունն այժմ մեզ ավելի մոտ է, քան երբ հավատացինք։
Գիշերն անցավ, և ցերեկը մոտեցավ։ Ուստի դեն նետենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը։
Իսկ այն, ինչ գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի համբերությամբ և Սուրբ Գրքի պարգևած մխիթարությամբ հույս ունենանք։
Այս ամենը պատահեց որպես օրինակ մեզ համար, որպեսզի չար բաներ չցանկանանք, ինչպես նրանք ցանկացան։
Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, թե ժամանակն արդեն կարճացել է։ Այսուհետև նրանք, ովքեր կին ունեն, թող ապրեն այնպես, իբր չունեն,
Չէ՞ որ մեզ համար է ասում դա, որովհետև մեզ համար գրվեց, թե՝ «Ով սերմանում է, պետք է հույսով սերմանի, և ով կալսում է, վայելելու հույսով պետք է կալսի»։
Սա այլաբանություն է, որովհետև այս կանայք երկու Կտակարաններն են. մեկը՝ Սինա լեռից, զավակներ ծնեց ծառայության համար. դա Հագարն էր։
և զանց չառնենք մեկտեղ հավաքվելը, ինչպես սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմյանց, և այդ այնքան ավելի, որքան տեսնում եք Տիրոջ օրվա մոտենալը։
Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Եվ, ըստ այսմ, ինչպես լսել եք, Նեռը գալու է. արդեն իսկ եկել են բազում նեռեր, և հենց դրանից կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է։