Երբ փարավոնն արձակեց ժողովրդին, Աստված նրանց կարճ ճանապարհով փղշտացիների երկիր չառաջնորդեց, որովհետև Աստված մտածեց, թե ժողովուրդը կարող է վախենալ պատերազմից ու վերադառնալ Եգիպտոս։
Ա Կորնթացիներին 1:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև Աստծու հիմարն ավելի իմաստուն է մարդկանցից, և Աստծու տկարն ավելի զորեղ է մարդկանցից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև Աստծու հիմարն ավելի իմաստուն է, քան մարդիկ, և Աստծու տկարն ավելի զորավոր է, քան մարդիկ։ |
Երբ փարավոնն արձակեց ժողովրդին, Աստված նրանց կարճ ճանապարհով փղշտացիների երկիր չառաջնորդեց, որովհետև Աստված մտածեց, թե ժողովուրդը կարող է վախենալ պատերազմից ու վերադառնալ Եգիպտոս։
Քանի որ խաչի քարոզությունը կորուսյալներին հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զորություն։
քանզի աշխարհն իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն և նրա իմաստությունը։ Աստված էլ հիմարություն համարվող քարոզությամբ հաճեց փրկել նրանց, ովքեր հավատում են։
Ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու Հոգունն է, որովհետև դա հիմարություն է իր համար, և չի կարող հասկանալ, որ այն հոգևոր կերպով է քննվում։
Մենք հիմա՞ր դարձանք հանուն Քրիստոսի, իսկ դուք՝ իմաստո՞ւն Քրիստոսով, մենք տկա՞ր, իսկ դուք՝ հզո՞ր, դուք՝ փառավորվա՞ծ, իսկ մենք՝ անա՞րգ։
Թեև նա խաչվեց մեր տկարության պատճառով, բայց կենդանի է Աստծու զորությամբ։ Մենք էլ, թեև տկարանում ենք նրա համար, բայց կենդանի կլինենք նրա հետ Աստծու զորությամբ։