Ա Թեսաղոնիկեցիներին 5:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուստի քաջալերե՛ք միմյանց և ամրապնդե՛ք մեկդ մյուսին, ինչպես արդեն անում եք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար միմյանց քաջալերե՛ք և ամրապնդե՛ք, ինչպես որ արդեն անում եք։ |
Ես ինքս էլ, եղբայրնե՛ր իմ, համոզված եմ ձեզ համար, որ դուք լի եք բարությամբ, լի եք ամբողջական գիտությամբ, կարող եք միմյանց խրատել։
Ինձ ամեն ինչ թույլատրված է, բայց ամեն ինչ չէ, որ օգտակար է։ Ինձ ամեն ինչ թույլատրված է, բայց ամեն ինչ չէ, որ ամրացնում է։
Նույնպես և դուք, քանի որ նախանձախնդիր եք հոգևոր պարգևներին, ջանացե՛ք հարստանալ այն շնորհներով, որոնք նպաստում են եկեղեցու ամրացմանը։
Կուզենայի, որ դուք ամենքդ էլ լեզուներ խոսեիք, բայց նախընտրում եմ, որ մարգարեանաք, որովհետև ավելի լավ է նա, ով մարգարեանում է, քան նա, ով լեզուներ է խոսում, բացառությամբ այն դեպքի, եթե թարգմանվի, որպեսզի եկեղեցին ամրանա։
Դարձյալ կարծում եք, թե մենք ամեն կերպ մե՞զ ենք պաշտպանում ձեր առջև։ Աստծու առաջ է, Քրիստոսով, որ խոսում ենք. ամեն ինչ, սիրելինե՛ր, ձեր շինության համար է։
որից ամբողջ մարմինը՝ միասնական ու ներդաշնակ, զանազան հոդերի օգնությամբ, յուրաքանչյուր մասի ներգործության չափով, իր աճումն է ձեռք բերում՝ կառուցելու ինքն իրեն սիրո մեջ։
Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։
և արդեն իսկ այդ եք անում Մակեդոնիայի կողմերում ապրող բոլոր եղբայրների հանդեպ։ Բայց հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ է՛լ ավելի առաջանաք,
և չզբաղվեն անվերջանալի առասպելներով ու ազգաբանություններով, որոնք վեճեր են հարուցում և չեն նպաստում Աստծու ծրագրերին՝ հիմնված հավատի վրա։
և զանց չառնենք մեկտեղ հավաքվելը, ինչպես սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմյանց, և այդ այնքան ավելի, որքան տեսնում եք Տիրոջ օրվա մոտենալը։
Բայց ամեն օր հորդորե՛ք միմյանց, քանի այդ «այսօրը» դեռ առջևում է, որպեսզի ձեզնից ոչ ոք չկարծրանա մեղքի խաբեությամբ։
Ահա թե ինչու պատրաստ եմ միշտ հիշեցնելու ձեզ այս բաները, առավել ևս գիտակներին և այդ ճշմարտությանը վերահասու եղածներին ու նրանում հաստատվածներին,