ինչպես որ Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր կյանքը շատերի փոխարեն որպես փրկագին տալու»։
Ա Թեսաղոնիկեցիներին 5:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ մեռավ մեզ համար, որպեսզի արթուն լինենք թե քնենք, նրա հետ ապրենք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որ մեզ համար մեռավ, որպեսզի արթուն լինենք, թե քնած, նրա հետ ապրենք։ |
ինչպես որ Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր կյանքը շատերի փոխարեն որպես փրկագին տալու»։
Այն բանի համար է իմ Հայրը սիրում ինձ, որ ես իմ կյանքն եմ տալիս, որպեսզի վերստին այն վերցնեմ։
Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, հարություն իսկ առավ և Աստծու աջ կողմում է և բարեխոս է մեզ համար։
Ես ձեզ ավանդեցի հատկապես այն, ինչն ինքս ընդունեցի. այն, որ Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար՝ Սուրբ Գրքի համաձայն,
Եվ նա մեռավ բոլորի համար, որպեսզի նրանք, ովքեր ապրում են, միայն իրենց համար չապրեն, այլև նրա համար, ով մեռավ և հարություն առավ իրենց համար։
Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։
և շարժվե՛ք սիրով, այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ և մեզ համար իրեն ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։
Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք ննջեցյալների մասին, որպեսզի չտխրեք ուրիշների նման, որոնք որևէ հույս չունեն։
Բայց սա ասում ենք Տիրոջ խոսքի հիման վրա. մեզնից նրանք, ովքեր կենդանի կմնան Տիրոջ գալստյան ժամանակ, չպիտի առաջ անցնեն ննջեցյալներից,
և ապա մեզնից նրանք, որ կենդանի մնացած կլինեն, նրանց հետ միասին ամպերի վրա կհափշտակվեն՝ ընդառաջ գնալու Տիրոջը օդում, և այդպես Տիրոջ հետ կլինենք մշտապես։
որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։
Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։
Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց,