Ա Թեսաղոնիկեցիներին 4:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ոչ ցանկության կրքով՝ հեթանոսների նման, որոնք չեն ճանաչում Աստծուն, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ոչ թե ցանկության կրքով, ինչպես հեթանոսները, որոնք Աստծուն չեն ճանաչում։ |
Քո բարկությունը թափի՛ր հեթանոսների վրա, որոնք չեն ճանաչում քեզ, և այն ազգերի վրա, որոնք չկանչեցին քո անունը, որովհետև նրանք հոշոտեցին Հակոբին, սպառեցին նրան, վախճանի հասցրին նրան և ավերեցին նրա արոտավայրերը։
որովհետև հեթանոսներն են այդ ամենը որոնում։ Արդարև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը ձեզ հարկավոր է։
որովհետև այդ ամենը փնտրում են նրանք, ովքեր չեն վստահում Աստծուն։ Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ։
քանի որ շրջելով և տեսնելով ձեր պաշտածները՝ գտա նաև մի բագին, որի վրա գրված էր՝ «Անծանոթ Աստծուն»։ Հետևաբար, ում դուք առանց ճանաչելու եք պաշտում, ես նույնն եմ քարոզում ձեզ։
Այդ պատճառով էլ Աստված նրանց իրենց սրտերի ցանկությամբ հանձնեց պղծության, որպեսզի իրենց մեջ անարգեն իրենց մարմինները։
Դրա համար Աստված նրանց հանձնեց անարգ կրքերի. նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին ոչ բնական կարիքներով։
Եվ քանի որ չուզեցին Աստծուն պահել իրենց ճանաչողության մեջ, Աստված նրանց հանձնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝
քանզի աշխարհն իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն և նրա իմաստությունը։ Աստված էլ հիմարություն համարվող քարոզությամբ հաճեց փրկել նրանց, ովքեր հավատում են։
Սթափվե՛ք արդարությամբ և մի՛ մեղանչեք, որովհետև ոմանք Աստծու գիտությունը չունեն. սա ասում եմ ձեր ամոթի համար։
Բայց այն ժամանակ, երբ Աստծուն չէիք ճանաչում, ծառայում էիք նրանց, որոնք իրականում աստվածներ չէին։
որովհետև այդ ժամանակ առանց Քրիստոսի էիք, մաս չէիք կազմում Իսրայելի ընտրյալ ժողովրդին, օտար էիք խոստման ուխտերին, աշխարհում ապրում էիք առանց որևէ հույսի և առանց Աստծու։
Սպանե՛ք, ուրեմն, ձեր երկրավոր ցանկությունները՝ պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունը և ագահությունը, որ կռապաշտություն է,
կրակի բոցով՝ պատժելու նրանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանին։
քանզի բավական է կյանքի անցած ժամանակը՝ հեթանոսների կամքի համաձայն ընթանալով՝ զեխություններով, հոռի ցանկություններով, գինեմոլություններով, անառակություններով, հարբեցողություններով, անօրեն կռապաշտություններով։