Բայց գոհություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտե հնազանդվեցիք ձեզ ավանդված վարդապետության օրինակին։
Ա Թեսաղոնիկեցիներին 1:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Միշտ գոհություն ենք հայտնում Աստծուն ձեր բոլորի համար՝ հիշելով մեր աղոթքների մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեն ժամ ձեզ բոլորիդ համար գոհություն ենք հայտնում Աստծուն՝ ձեզ հիշելով մեր աղոթքներում, |
Բայց գոհություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտե հնազանդվեցիք ձեզ ավանդված վարդապետության օրինակին։
Ձեր առիթով շարունակ գոհություն եմ հայտնում իմ Աստծուն այն շնորհների համար, որ Աստված տվել է ձեզ Քրիստոս Հիսուսի միջոցով,
Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց։ Ամեն անգամ, ձեզ համար աղոթելով, գոհություն ենք հայտնում Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը՝
Դրա համար էլ մենք չենք դադարում Աստծուն գոհություն հայտնելուց, որովհետև Աստծու խոսքի քարոզությունը մեզնից լսելով՝ այն ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ ինչպես ճշմարիտ է, որպես Աստծու խոսք, որը և ներգործում է ձեր՝ հավատացյալներիդ մեջ։
Ինչպիսի՞ գոհություն կարող ենք մատուցել Աստծուն ձեզ համար, այն ամբողջ ուրախության համար, որ ունեցանք Աստծու առաջ ձեզ համար։
Եղբայրնե՛ր, պարտք ենք համարում միշտ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ պատշաճ է, որովհետև հետզհետե ավելի է աճում ձեր հավատը, և ավելի է շատանում ձեզնից յուրաքանչյուրի սերը մեկդ մյուսի հանդեպ,