Աբեսաղոմի հետ գնացին իր կողմից հրավիրված երկու հարյուր անձինք, որոնք ամենևին տեղյակ չէին անցուդարձին։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե հիմա մտնեք քաղաք, նրան կգտնեք այնտեղ, քանի դեռ չի գնացել Բամա՝ ուտելու, որովհետև ժողովուրդը չի ուտի, մինչև որ նա չգա, որովհետև նա է օրհնում զոհը, ու դրանից հետո հրավիրվածներն ուտում են։ Արդ, ելե՛ք, որովհետև միայն մի օր է նա այստեղ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հենց որ քաղաք մտնեք, նրան իսկույն կգտնեք այնտեղ, քանի որ նա դեռ չի գնացել այն բարձր տեղը՝ կերակուր ուտելու, որովհետև մինչև նա չգնա այնտեղ, ժողովուրդը կերակուր չի ուտելու, քանի որ նա է օրհնում զոհը, և դրանից հետո հրավիրվածներն ուտում են։ Այժմ վե՛ր կացեք, և դուք հիմա նրան կգտնեք»։ |
Աբեսաղոմի հետ գնացին իր կողմից հրավիրված երկու հարյուր անձինք, որոնք ամենևին տեղյակ չէին անցուդարձին։
Ապա կարգադրեց, որ ժողովրդին խոտի վրա նստեցնեն, և վերցնելով հինգ նկանակն ու երկու ձուկը՝ աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, կտրեց և նկանակները տվեց աշակերտներին, իսկ աշակերտները՝ ժողովրդին։
Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը հաց վերցրեց, օրհնեց, կտրեց և տվեց աշակերտներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»։
Ապա Հիսուսը, վերցնելով հինգ նկանակը և երկու ձկները, աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, մանրացրեց նկանակները և տվեց աշակերտներին, որպեսզի բաշխեն նրանց, իսկ երկու ձկները բաժանեց ամենքին։
Վերցնելով հինգ նկանակը և երկու ձուկը՝ նայեց դեպի երկինք, օրհնեց, կտրեց և աշակերտներին տվեց, որպեսզի ժողովրդի առաջ դնեն։
Հիսուսը հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն և բաշխեց նստածներին։ Նույն ձևով և ձկներից, որչափ կամեցան։
Եթե ես գոհություն մատուցելով եմ ճաշակում, ինչո՞ւ հայհոյվեմ այն ուտելիքի պատճառով, որի համար գոհություն եմ մատուցում։
Արդարև, Աստծու բոլոր ստեղծածները բարի են, և խոտան բան չկա, մանավանդ երբ դրանք գոհությամբ են ընդունվում,
Ես ինձ համար հավատարիմ մի քահանա մեջտեղ պիտի հանեմ, որ կատարի այն ամենը, ինչ կա իմ մտքում և հոգում։ Նրա սերունդը հաստատուն պիտի պահեմ, որ միշտ իմ օծյալի առջև ծառայի։