Այլազգիների նախարարներն ասացին. «Ովքե՞ր են դրանք, որ անցնում են»։ Անքուսն իր նախարարներին ասաց. «Չէ՞ որ դա Իսրայելի Սավուղ արքայի ծառա Դավիթն է։ Ահա երկու տարի է, ինչ մեզ մոտ է, և մեր կողմն անցած օրից մինչև այսօր նրա մեջ ոչ մի վատ բան չեմ նկատել»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լսելով աղաղակի ձայնը՝ այլազգիներն ասացին. «Այս ի՜նչ բարձրագոչ աղաղակ է եբրայեցիների բանակատեղիում»։ Նրանք իմացան, որ Տիրոջ տապանակն են բերել բանակատեղի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փղշտացիները, լսելով այդ աղաղակի ձայնը, ասացին. «Այս ի՞նչ բարձրաձայն աղաղակ է եբրայեցիների բանակում»։ Երբ իմացան, որ Տիրոջ ուխտի տապանակը եկել է բանակատեղի, |
Այլազգիների նախարարներն ասացին. «Ովքե՞ր են դրանք, որ անցնում են»։ Անքուսն իր նախարարներին ասաց. «Չէ՞ որ դա Իսրայելի Սավուղ արքայի ծառա Դավիթն է։ Ահա երկու տարի է, ինչ մեզ մոտ է, և մեր կողմն անցած օրից մինչև այսօր նրա մեջ ոչ մի վատ բան չեմ նկատել»։
Երբ Տիրոջ Ուխտի տապանակը բանակատեղի բերվեց, ամբողջ Իսրայելը մեծաձայն աղաղակեց, և երկիրը թնդաց։
Այլազգիները վախեցան ու ասացին. «Նրանց աստվածները եկել են բանակատեղի։ Փրկի՛ր մեզ այսօր, Տե՛ր։ Վա՜յ մեզ, քանի որ այսպիսի բան չկար երեկ ու նախորդ օրը։