Մի՛ հայտնեք Գեթում և մի՛ ավետեք Ասկաղոնի ելքերում, որ այլազգիների դուստրերը չուրախանան, և անթլփատների դուստրերը չցնծան։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 31:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան շուռ տվեցին, վերցրին զենքերը և կտրեցին գլուխը։ Նրանք բանբերներ ուղարկեցին այլազգիների երկրի չորս կողմը՝ հայտնելու այս մասին իրենց կռատներին ու ժողովրդին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա գլուխը կտրեցին, զենքերը հանեցին. և մարդիկ ուղարկեցին փղշտացիների երկրի չորս կողմը, որ ավետիս տան իրենց կռատներին ու ժողովրդին։ |
Մի՛ հայտնեք Գեթում և մի՛ ավետեք Ասկաղոնի ելքերում, որ այլազգիների դուստրերը չուրախանան, և անթլփատների դուստրերը չցնծան։
Դավիթը վազեց, կանգնեց այլազգու վրա, բռնեց նրա սուրը, քաշեց հանեց պատյանից, սպանեց ու գլխատեց նրան։ Երբ այլազգիները տեսան, թե իրենց հզոր մարդը մեռավ, փախան։
Սավուղն իր կապարճակրին ասաց. «Սուրդ մերկացրո՛ւ և դրանով ինձ մահացու խոցի՛ր։ Չլինի թե անթլփատները գան, ինձ խոցոտեն և ծաղրուծանակի ենթարկեն»։ Կապարճակիրը չուզեց այդ անել, քանի որ սաստիկ վախեցել էր։
Հետևյալ օրը այլազգիները եկան դիակները կողոպտելու։ Նրանք գտան Գեղբուա լեռան վրա ընկած Սավուղին ու նրա երեք որդիներին։