Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը եկավ ուժասպառ եղած երկու հարյուր զինվորների մոտ, որոնք չէին կարողացել Դավթի հետևից գնալ և մնացել էին Բոսորի հեղեղատում։ Նրանք ընդառաջ գնացին Դավթին ու նրա հետ եղած զորքին։ Դավիթը մոտեցավ այդ երկու հարյուր զինվորներին, հարցուփորձ արեց նրանց ողջության մասին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթը եկավ այն երկու հարյուր մարդկանց մոտ, որոնք շատ հոգնած էին և չէին կարողացել գնալ Դավթի ետևից, և նա նրանց թողել էր Բոսորի հեղեղատի մոտ. և նրանք դուրս եկան Դավթին ու նրա հետ եղած ժողովրդին դիմավորելու. և երբ Դավիթը մոտեցավ այդ ժողովրդին, նրանց ողջությունը հարցրեց։ |
Գեդեոնը եկավ Սոքքոթի իշխանների մոտ և ասաց նրանց. «Ահա Զեբեեն և Սաղմանան, որոնց համար ինձ նախատեցիք՝ ասելով. “Մի՞թե Զեբեեն և Սաղմանան քո ձեռքում են, որ մենք հաց տանք սովից սպառված քո մարդկանց”»։
Այս տասը գլուխ պանիրը տո՛ւր հազարապետին։ Նաև իմացի՛ր, թե եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, և հարցրո՛ւ, թե որևէ բանի պետք ունե՞ն»։
Դավիթն իր բերածները հանձնեց բանակի մթերապահին և վազեց դեպի զորքն ու հետաքրքրվեց իր եղբայրների առողջությամբ։
Դավիթն այդ չորս հարյուր մարդկանցով հետապնդեց թշնամուն, իսկ երկու հարյուր մարդ էլ մնաց նստած Բոսորի հեղեղատի այն կողմը։
Դավթի հետ պատերազմի գնացած դաժան ու անզգամ մարդիկ ասացին. «Քանի որ սրանք մեզ հետ չեկան, ուստի մենք էլ մեր փրկած ավարից նրանց բաժին չենք հանի։ Միայն ամեն մեկը թող առնի իր կնոջն ու որդիներին և գնա, հեռանա»։