Հովսեփը բարձրացրեց իր աչքերը և տեսնելով իր համամայր եղբայր Բենիամինին՝ հարցրեց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որին պիտի բերեիք ինձ մոտ»։ Եվ ասաց. «Աստված թող ողորմի քեզ, որդյա՛կ»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը կրկին կանչեց. «Սամուե՛լ, Սամուե՛լ»։ Սամուելը վեր կացավ, երկրորդ անգամ գնաց Հեղիի մոտ ու ասաց. «Ահա այստեղ եմ, ինձ ինչո՞ւ կանչեցիր»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, որդյա՛կ իմ, վերադարձի՛ր ու քնի՛ր»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տերը նորից կանչեց. «Սամուե՛լ»։ Եվ Սամուելը վեր կացավ, գնաց Հեղիի մոտ և ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Եվ նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, որդյա՛կս, վերադարձի՛ր և պառկի՛ր»։ |
Հովսեփը բարձրացրեց իր աչքերը և տեսնելով իր համամայր եղբայր Բենիամինին՝ հարցրեց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որին պիտի բերեիք ինձ մոտ»։ Եվ ասաց. «Աստված թող ողորմի քեզ, որդյա՛կ»։
Սադովկի որդի Աքիմաասը դարձյալ ասաց Հովաբին. «Ի՞նչ կլինի, եթե ես էլ վազեմ Քուսիի հետևից»։ Հովաբն ասաց. «Դու ինչո՞ւ պետք է վազես, որդյա՛կ իմ, այստե՛ղ արի։ Դա այնպիսի ավետիս չէ, որ օգուտ բերի»։
Ահա մարդիկ նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր անկողնու մեջ։ Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, ասաց անդամալույծին. «Թող քո մեղքերը ներվեն քեզ»։
Հեղիի մոտ վազելով՝ նա ասաց. «Ահա ես այստեղ եմ, ինձ ինչո՞ւ կանչեցիր»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, վերադարձի՛ր ու քնի՛ր»։ Նա վերադարձավ ու քնեց։
Մարդը շուտափույթ մտավ Հեղիի մոտ և ասաց նրան. «Ես եկել եմ բանակատեղիից. ռազմադաշտից այսօր եմ փախել»։ Հեղին ասաց. «Ի՞նչ է պատահել, որդյա՛կ, պատմի՛ր ինձ»։