Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեղիի մոտ վազելով՝ նա ասաց. «Ահա ես այստեղ եմ, ինձ ինչո՞ւ կանչեցիր»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, վերադարձի՛ր ու քնի՛ր»։ Նա վերադարձավ ու քնեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հեղիի մոտ վազելով՝ ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, վերադարձի՛ր և պառկի՛ր»։ Նա վերադարձավ ու պառկեց։ |
Տերը կրկին կանչեց. «Սամուե՛լ, Սամուե՛լ»։ Սամուելը վեր կացավ, երկրորդ անգամ գնաց Հեղիի մոտ ու ասաց. «Ահա այստեղ եմ, ինձ ինչո՞ւ կանչեցիր»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, որդյա՛կ իմ, վերադարձի՛ր ու քնի՛ր»։