Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սավուղը նրան ասաց. «Ի՞նչ նկատեցիր»։ Նա ասաց. «Մի կանգնած մարդ երկրից ելնում էր, և նրա վրա թիկնոց կար»։ Սավուղն իմացավ, որ դա Սամուելն է, և երեսնիվայր ընկավ գետնին ու երկրպագեց նրան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սավուղը նրան ասաց. «Ինչպիսի՞ն է նրա կերպարանքը»։ Եվ կինն ասաց. «Ահա մի ծեր մարդ է դուրս գալիս և վերարկու է հագել»։ Եվ Սավուղը հասկացավ, որ դա Սամուելն է, և երեսնիվայր խոնարհվեց գետին ու երկրպագեց նրան։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28:14
7 Խաչաձեւ Հղումներ  

Նա գնաց այնտեղից ու գտավ Սափատի որդի Եղիսեեին, որը տասներկու եզով վար էր անում, և եզները զույգ-զույգ նրա առաջ էին, իսկ ինքը տասներկուերորդ զույգն էր քշում։ Եղիան մոտեցավ և իր կաշվե վերարկուն նետեց Եղիսեեի վրա։


Օքոզիան հարցրեց. «Ի՞նչ նշաններ ուներ այն մարդը, որ ձեր առաջ ելավ և այդ բաներն ասաց ձեզ»։


Եղիան առավ իր մորթե վերարկուն, ծալեց ու խփեց ջրերին։ Ջրերն իրարից այս ու այն կողմ հեռացան, և նրանք երկուսով անցան ցամաքած տեղով։


Սամուելը երեսը դարձրեց, որ գնա, բայց Սավուղը բռնեց նրա թիկնոցի ծայրից ու պատռեց այն։


Դավիթն այս խոսքերով համոզեց իր մարդկանց ու թույլ չտվեց, որ Սավուղի վրա հարձակվեն ու սպանեն։ Սավուղը դուրս եկավ այդ քարայրից ու գնաց իր ճանապարհով։


Արքան նրան ասաց. «Մի՛ վախեցիր, ասա՛, ո՞ւմ տեսար»։ Կինն ասաց նրան. «Գետնից դուրս եկող աստվածներ եմ տեսնում»։