Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 27:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տղամարդ ու կին ողջ չթողեցի, որ Գեթ բերեմ»։ Այսպես էր ասում, որ հանկարծ Գեթ գալով՝ չասեն. «Այս բոլորը Դավիթն է արել»։ Եվ այս էր Դավթի սովորությունը, քանի դեռ նա բնակվում էր այլազգիների երկրում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթը ողջ չթողեց տղամարդ կամ կին, որ լուր բերեր Գեթ, որովհետև մտածեց, թե՝ «Միգուցե մեր մասին պատմեն և ասեն, թե Դավիթն այսպես է անում։ Եվ թե նրա սովորությունն այսպես է լինելու, քանի դեռ բնակվում է փղշտացիների երկրում»։ |
Բայց մարդկանցից վախի և ամոթի պատճառով պիտի հայտնվեն և կործանվեն. իսկ Տիրոջը հուսացողը ուրախ պիտի լինի։ Ամբարշտությունը մարդուն տանում է գայթակղության, իսկ ով Տիրոջն է ապավինում, պիտի փրկվի։
Դավիթը Աբիաթարին ասաց. «Այն օրը գիտեի, որ Դովեկ Ասորին անպայման կհայտնի Սավուղին։ Քո հոր տան բոլոր զոհված մարդկանց համար ես եմ մեղավոր։
Անքուսը Դավթին հարցրեց. «Ո՞ր կողմն արշավեցիք այսօր»։ Դավիթը Անքուսին պատասխանեց. «Հուդայի հարավը, Հերամելի հարավն ու Կենեզի հարավը։
Անքուսը Դավթին շատ էր վստահում՝ ասելով. «Այս մարդը Իսրայելի իր ժողովրդի մոտ իրեն վարկաբեկել է, և ինձ մոտ մինչև վերջ ծառա կլինի»։
գերեվարել էին կանանց և երկրում գտնվող բոլոր մարդկանց՝ փոքրից մինչև մեծը, չէին սպանել տղամարդկանց և կանանց, այլ գերել էին ու գնացել իրենց ճանապարհով։