Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 26:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն Աբեսսային ասաց. «Մի՛ սպանիր նրան, քանի որ ո՞վ կարող է ձեռք բարձրացնել Տիրոջ օծյալի վրա և թողություն ստանալ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Դավիթն Աբեսսային ասաց. «Մի՛ սպանիր նրան, որովհետև ո՞վ կարող է ձեռք բարձրացնել Տիրոջ օծյալի վրա և անպարտ մնալ»։ |
Դավիթն ասաց նրան. «Քո արյունը թող քո գլխին լինի, քանզի քո բերանը քո մասին վկայություն տվեց՝ ասելով. “Ես սպանեցի Տիրոջ օծյալին”»։
Շարուհիի որդի Աբեսսան պատասխան տվեց՝ ասելով. «Մի՞թե Սեմեին չի մեռնելու այն բանի փոխարեն, որ անիծեց Տիրոջ օծյալին»։
Սամուելն առավ յուղի սրվակն ու լցրեց նրա գլխին, համբուրեց նրան և ասաց. «Տերը չէ՞, որ քեզ իշխան օծեց իր ժառանգության՝ Իսրայելի ժողովրդի վրա։ Դու կիշխես Տիրոջ ժողովրդի վրա և կփրկես նրան իր շուրջը գտնվող թշնամիների ձեռքից։ Եվ թող սա նշան լինի, որ Տերն է քեզ օծողը.
և դուք Տիրոջ ու նրա օծյալի ներկայությամբ մեղադրե՛ք ինձ, թե ես մեկի եզը խլե՞լ եմ կամ էշը տարե՞լ, ձեզանից ո՞ւմ եմ ճնշել կամ որևէ մեկին զրկե՞լ եմ, ո՞ւմ ձեռքից եմ կաշառք կամ ընծաներ վերցրել։ Պատասխա՛ն տվեք ինձ, որպեսզի ես հատուցեմ ձեզ»։
Աբեսսան Դավթին ասաց. «Տերն այսօր քո թշնամուն ձեռքդ մատնեց. արդ, գեղարդով մեկ անգամից գետնին գամեմ սրան և էլ հարվածս չկրկնեմ»։