«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Այսուհետև օձերի պես խորագե՛տ եղեք և աղավնիների պես՝ միամիտ։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 26:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ լրտեսներ ուղարկեց և իմացավ, որ Սավուղը կազմ ու պատրաստ եկել է Կեիլա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթը լրտեսներ ուղարկեց և իմացավ, որ Սավուղն իսկապես եկել է։ |
«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Այսուհետև օձերի պես խորագե՛տ եղեք և աղավնիների պես՝ միամիտ։
Եվ Հեսուն՝ Նավեի որդին, Սատիմից երկու երիտասարդ ուղարկեց երկիրը հետախուզելու համար և ասաց. «Գնացեք հետախուզե՛ք երկիրը և Երիքովը»։ Երկու երիտասարդները ճամփա ընկան, եկան Երիքով ու մտնելով Ռահաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ օթևանեցին այնտեղ։
Սավուղը բանակատեղի դրեց Եքեղատի բլրի վրա՝ Հեսեմոնի դիմաց, ճանապարհի վրա։ Դավիթը նստել էր անապատում և երբ տեսավ, որ Սավուղն իր հետևից անապատ է գալիս,
Դավիթը վեր կացավ, գաղտագողի եկավ այն տեղը, որտեղ մնում էր Սավուղը, և գտավ նրա քնած տեղը։ Այնտեղ էր Ների որդի Աբենները՝ նրա զորապետը։ Սավուղը ննջում էր գահավորակի վրա, իսկ նրա շուրջբոլորը նրա զորքն էր։