Կշտամբելով մեղքերի համար՝ խրատեցիր մարդուն, Սարդոստայնի պես մաշեցիր նրա անձը, Սակայն ունայն է ամեն մարդ։ Հանգիստ
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 26:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղը վեր կացավ և իսրայելացի երեք հազար ընտիր մարդկանցով իջավ՝ Զիփ անապատում Դավթին որոնելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սավուղը վեր կացավ և Իսրայելից ընտրած երեք հազար մարդկանց հետ իջավ Զիփի անապատը՝ Զիփի անապատում Դավթին փնտրելու։ |
Կշտամբելով մեղքերի համար՝ խրատեցիր մարդուն, Սարդոստայնի պես մաշեցիր նրա անձը, Սակայն ունայն է ամեն մարդ։ Հանգիստ
Իսրայելի այրերից երեք հազար մարդ ընտրեց, որոնցից երկու հազարն իր հետ Մաքմասում էին, Բեթել լեռան վրա, իսկ հազարը՝ Հովնաթանի հետ, Բենիամինի Գաբաայում։ Մնացած ժողովրդին արձակեց, որ ամեն մեկը գնա իր բնակության վայրը։
Երբ Դավիթն ավարտեց Սավուղին ուղղված այս խոսքերը, Սավուղն ասաց. «Այդ քո՞ ձայնն է, որդյա՛կ իմ Դավիթ»։ Եվ Սավուղը, իր ձայնը բարձրացնելով, լաց եղավ։
Երբ Սավուղը վերադարձավ այլազգիներին հետապնդելուց, նրան լուր բերեցին՝ ասելով. «Ահավասիկ Դավիթը Գադդայի անապատում է»։
Իր հետ վերցնելով ողջ Իսրայելից հավաքված երեք հազար ընտիր մարդկանց՝ Սավուղը գնաց փնտրելու Դավթին ու նրա մարդկանց եղջերուների որսատեղիի Ելիմ կոչվող վայրի դիմաց։