Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 26:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դավիթն ասաց Աբեններին. «Չէ՞ որ դու քաջ մարդ ես։ Իսրայելում ո՞վ կա քեզ նման։ Քո տեր արքային ինչո՞ւ չես պահպանում. չէ՞ որ զորքից մարդ էր մտել քո տեր արքայի մոտ, որ նրան սպաներ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Դավիթն Աբեններին ասաց. «Դու տղամարդ չե՞ս, քեզ պես ո՞վ կա Իսրայելի մեջ, ինչո՞ւ քո տեր թագավորին չպահպանեցիր, որովհետև ժողովրդից մեկը եկել էր քո տեր թագավորին սպանելու։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 26:15
5 Խաչաձեւ Հղումներ  

Արքան ասաց իր ծառաներին. «Չգիտե՞ք, որ այսօր Իսրայելի մի մեծ առաջնորդ ընկավ,


Եկավ աշակերտների մոտ և նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Այդպես, չկարողացա՞ք մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ։


Դավիթը դիմելով զորքին՝ Աբեններին ասաց. «Պատասխան չե՞ս տալիս, Աբեննե՛ր»։ Նա ասաց. «Ո՞վ ես դու, որ արքայի մոտ ինձ ես դիմում»։


Լավ բան չես անում։ Կենդանի է Տերը։ Դուք՝ Տիրոջ օծյալ ձեր արքային պահպանողներդ, մահվան եք արժանի։ Արդ, ո՞ւր են արքայի սնարի մոտ դրված գեղարդն ու ջրի կուժը»։