Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 26:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը դիմելով զորքին՝ Աբեններին ասաց. «Պատասխան չե՞ս տալիս, Աբեննե՛ր»։ Նա ասաց. «Ո՞վ ես դու, որ արքայի մոտ ինձ ես դիմում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթը կանչեց զինվորներին և Ների որդի Աբեններին ու ասաց. «Ո՛վ Աբեններ, պատասխան չե՞ս տալիս». և Աբենները պատասխանեց՝ ասելով. «Ո՞վ ես դու, որ կանչում ես թագավորին»։ |
Նրա կինը Աքիմասի դուստր Աքինոամն էր։ Նրա զորավարը Ների որդի Աբեններն էր, որը Սավուղի ազգականի որդին էր։
Դավիթն այն կողմ անցավ, բարձրացավ լեռան գագաթը և կանգնեց հեռվում. իր ու Սավուղի զորքի միջև երկար տարածություն կար։
Դավիթն ասաց Աբեններին. «Չէ՞ որ դու քաջ մարդ ես։ Իսրայելում ո՞վ կա քեզ նման։ Քո տեր արքային ինչո՞ւ չես պահպանում. չէ՞ որ զորքից մարդ էր մտել քո տեր արքայի մոտ, որ նրան սպաներ։