Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 26:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քա՛վ լիցի, որ ես իմ ձեռքը բարձրացնեմ Տիրոջ օծյալի վրա։ Միայն թե վերցրո՛ւ նրա սնարի մոտ դրված այդ գեղարդն ու ջրի այդ կուժը, և գնանք մեզ մոտ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը չանի, որ ես ձեռք բարձրացնեմ Տիրոջ օծյալի վրա, միայն թե հիմա վերցրո՛ւ նրա գլխի մոտ դրված նիզակն ու ջրի կուժը, և գնանք»։ |
Դավիթն ասաց նրան. «Քո արյունը թող քո գլխին լինի, քանզի քո բերանը քո մասին վկայություն տվեց՝ ասելով. “Ես սպանեցի Տիրոջ օծյալին”»։
Շարուհիի որդի Աբեսսան պատասխան տվեց՝ ասելով. «Մի՞թե Սեմեին չի մեռնելու այն բանի փոխարեն, որ անիծեց Տիրոջ օծյալին»։
Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ տե՛ղ տվեք Աստծու բարկությանը, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» (Բ Օր. 32.35),- ասում է Տերը։
չարի փոխարեն չար մի՛ հատուցեք կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև հենց այդ բանին կոչվեցիք՝ օրհնությունը ժառանգելու։
և դուք Տիրոջ ու նրա օծյալի ներկայությամբ մեղադրե՛ք ինձ, թե ես մեկի եզը խլե՞լ եմ կամ էշը տարե՞լ, ձեզանից ո՞ւմ եմ ճնշել կամ որևէ մեկին զրկե՞լ եմ, ո՞ւմ ձեռքից եմ կաշառք կամ ընծաներ վերցրել։ Պատասխա՛ն տվեք ինձ, որպեսզի ես հատուցեմ ձեզ»։
Տե՛ս, հա՛յր իմ, ահա քո թիկնոցի մի ծայրն իմ ձեռքին է. ես կտրեցի քո հանդերձի ծայրը, բայց չսպանեցի քեզ։ Իմացի՛ր ու տե՛ս այսօր, որ իմ վարմունքի մեջ չարություն, անօրենություն ու ամբարշտություն չկա, քո դեմ ոչ մի հանցանք չեմ գործել, իսկ դու ուզում ես հետապնդելով իմ կյանքը խլել։
Նա ոչխարների փարախների հանդիպեց ճանապարհին։ Այնտեղ մի քարայր կար։ Սավուղը մտավ այնտեղ հանգստանալու։ Դավիթն ու նրա մարդիկ քարայրի ներսի մասում էին։