Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հարցրո՛ւ քո ծառաներին, և նրանք կասեն քեզ։ Այս ծառաները թող շնորհ գտնեն քո առաջ, քանի որ բարի օրում եկան. ինչ որ ձեռքիցդ կգա, տո՛ւր քո ծառաներին և քո Դավիթ որդուն”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հարցրո՛ւ քո պատանիներին, թող նրանք քեզ ասեն. այս երիտասարդներն էլ թող շնորհ գտնեն քո առջև, որովհետև բարի օր եկանք. շնո՛րհ արա քո ծառաներին ու քո որդի Դավթին և քո ձեռքից եկածը տո՛ւր”»։ |
Բայց տեսե՛ք, թե ի՛նչն է իսկապես արժան. ողորմությո՛ւն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի։
Ահա այսօր քո աչքերը տեսան, որ այս քարայրի մեջ Տերն ինչպե՛ս էր քեզ իմ ձեռքը մատնել, բայց ես չուզեցի քեզ սպանել, խնայեցի քեզ՝ ասելով. “Իմ ձեռքը իմ տիրոջ վրա չեմ բարձրացնի, որովհետև նա Տիրոջ օծյալն է”։
Տերը կրկին կանչեց. «Սամուե՛լ, Սամուե՛լ»։ Սամուելը վեր կացավ, երկրորդ անգամ գնաց Հեղիի մոտ ու ասաց. «Ահա այստեղ եմ, ինձ ինչո՞ւ կանչեցիր»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, որդյա՛կ իմ, վերադարձի՛ր ու քնի՛ր»։