Երբ նրանք քաղաքից դուրս ելան և դեռ հեռու չէին գնացել, Հովսեփն ասաց իր տան վերակացուին. «Վե՛ր կաց, հետապնդի՛ր այն մարդկանց, հասի՛ր նրանց ու ասա՛. “Ինչո՞ւ լավությանը վատությամբ պատասխանեցիք։ Ինչո՞ւ գողացաք այն արծաթե սկիհը,
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն ասաց. «Ուրեմն իզուր էր, որ Նաբաղի ամեն ինչը պահպանեցի այնտեղ՝ անապատում։ Նրա ունեցվածքից ոչինչ չառա, բայց նա իմ երախտիքի փոխարեն չարություն է հատուցում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթն ասել էր. «Ուրեմն զուր տեղն եմ այդ մարդու ունեցած բոլոր բաները պահել անապատում, և նրա ունեցածից ոչ մի բան չկորավ, բայց նա ինձ լավության փոխարեն վատություն է անում։ |
Երբ նրանք քաղաքից դուրս ելան և դեռ հեռու չէին գնացել, Հովսեփն ասաց իր տան վերակացուին. «Վե՛ր կաց, հետապնդի՛ր այն մարդկանց, հասի՛ր նրանց ու ասա՛. “Ինչո՞ւ լավությանը վատությամբ պատասխանեցիք։ Ինչո՞ւ գողացաք այն արծաթե սկիհը,
արդյոք կարելի՞ է բարու փոխարեն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դեմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց հարվածները։ Հիշի՛ր, թե ես ինչպե՛ս կանգնեցի քո առաջ, նրանց համար բարեխոսություն արեցի՝ քո բարկությունը նրանցից դարձնելու համար։
Ամեն դառնություն, բարկություն, զայրույթ, աղաղակ ու հայհոյություն թող վերանա ձեզնից ամբողջ չարությամբ հանդերձ։
Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի, այլ միշտ ջանացե՛ք բարին գործել թե՛ միմյանց և թե՛ բոլորի հանդեպ։
որովհետև ավելի լավ է բարեգործություն անելով չարչարվել, եթե այդ է Աստծու կամքը, քան չարիք գործել։
չարի փոխարեն չար մի՛ հատուցեք կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև հենց այդ բանին կոչվեցիք՝ օրհնությունը ժառանգելու։
Դավիթն իր մարդկանց ասաց. «Ամեն մեկն իր սուրը թող կապի մեջքին»։ Բոլորն իրենց սրերը կապեցին իրենց մեջքին։ Դավիթը նույնպես իր սուրը կապեց մեջքին. Դավթի հետևից չորս հարյուր մարդ ելավ, երկու հարյուր մարդ էլ մնաց կահ-կարասու մոտ։
Այդ մարդիկ մեր նկատմամբ շատ բարյացակամ էին. որքան նրանց հետ բաց դաշտում էինք, մեզ վնաս չտվեցին, և մեզանից ոչ մի բան չի պակասել։
Երբ նա, էշին հեծած, լեռան ծածուկ տեղերով իջնում էր, Դավիթն ու նրա մարդիկ ընդառաջ գնացին նրան. Աբիգեան հանդիպեց նրանց։
Լսել եմ, որ խուզում ես քո հոտերը։ Քո հովիվները մեզ հետ էին այստեղ՝ անապատում, և մեզ հետ որքան մնացել են Կարմելոսում, նրանց արգելք չհանդիսացանք և ոչ մի բանի ձեռք չտվեցինք։