Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դրանից հետո Դավիթը խղճի խայթ զգաց, որ նրա թիկնոցի մի ծայրը կտրել է։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բայց հետո Դավթի սիրտը խղճահարվեց, որ Սավուղի վերարկուի ծայրը կտրեց։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:6
11 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն ասաց նրան. «Ինչպե՞ս չվախեցար ձեռք բարձրացնել ու սպանել Տիրոջ օծյալին»։


Դավթի սիրտը ցավեց մարդկանց հաշվառումից հետո։ Դավիթն ասաց Տիրոջը. «Մեծ մեղք գործեցի արվածի համար։ Արդ, ո՜վ Տեր, ների՛ր քո ծառայի մեղքը, քանի որ մեծ հիմարություն արեցի»։


Նաբոթն ասաց արքային. «Աստված մի՛ արասցե, որ իմ հայրերի ժառանգությունը քեզ տամ»։


Բայց ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ,


Օրհնե՛ք ձեզ հալածողներին, օրհնե՛ք և մի՛ անիծեք։


Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի, այլ միշտ ջանացե՛ք բարին գործել թե՛ միմյանց և թե՛ բոլորի հանդեպ։


և դուք Տիրոջ ու նրա օծյալի ներկայությամբ մեղադրե՛ք ինձ, թե ես մեկի եզը խլե՞լ եմ կամ էշը տարե՞լ, ձեզանից ո՞ւմ եմ ճնշել կամ որևէ մեկին զրկե՞լ եմ, ո՞ւմ ձեռքից եմ կաշառք կամ ընծաներ վերցրել։ Պատասխա՛ն տվեք ինձ, որպեսզի ես հատուցեմ ձեզ»։


Դավիթն իր մարդկանց ասաց. «Երդվում եմ Տիրոջ անունով, որ այդ բանը չեմ անի իմ տիրոջ՝ Տիրոջ կողմից օծյալ մարդու նկատմամբ, իմ ձեռքը չեմ բարձրացնի նրա վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է»։