Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Զիփացիներն իրենց մռայլ երկրից ելան գնացին բլուրը՝ Սավուղի մոտ, և ասացին. «Չէ՞ որ Դավիթն ահա մեզ մոտ է թաքնված, Մասերայում, Նորի կիրճերում, Եքեղատի բլրի վրա, Հեսեմոնի աջ կողմը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ զիփացիները գնացին վեր՝ Գաբաա, Սավուղի մոտ, և ասացին. «Ահա Դավիթը թաքնվել է մեզ մոտ՝ անտառում, ամուր տեղերում, Եքեղա բլուրի վրա՝ Եսեմոնի հարավային կողմում։ |
Զիփացիները միգապատ լեռից գնացին դեպի բլուրը՝ Սավուղի մոտ, և նրան ասացին. «Դավիթը թաքնվել է մեզ մոտ՝ Եքեղատի բլրի վրա, Հեսեմոնի դիմաց»։
Սավուղը բանակատեղի դրեց Եքեղատի բլրի վրա՝ Հեսեմոնի դիմաց, ճանապարհի վրա։ Դավիթը նստել էր անապատում և երբ տեսավ, որ Սավուղն իր հետևից անապատ է գալիս,