Հեբուսթեի գլուխը բերեցին Քեբրոն՝ Դավթի մոտ, և ասացին արքային. «Ահա քո թշնամու՝ Սավուղի որդի Հեբուսթեի գլուխը, որը քո մահն էր նյութում։ Տերը մեր տեր արքայի համար վրեժխնդիր եղավ նրա թշնամիներից, ինչպես այսօր վրեժխնդիր եղավ քո թշնամի Սավուղից և նրա սերնդից»։
Դավիթը բնակվեց անապատի մեջ, Մասերեթի կիրճերում. մնում էր Զիփ անապատի միգապատ լեռան վրա, մթին երկրում։ Սավուղն անընդհատ նրան էր որոնում, սակայն Տերը նրա ձեռքը չմատնեց Դավթին։