Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե ասի՝ “Լավ է”, ապա քո ծառայի համար խաղաղություն է, իսկ եթե խիստ պատասխան տա, իմացի՛ր, որ նա չար գործ է նյութել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե այսպես ասի. “Լավ”, այն ժամանակ խաղաղություն է քո ծառայի համար, իսկ եթե բարկանա, իմացի՛ր, որ նա որոշել է այդ չարությունը։ |
Ընդունելով ձեր առաջարկը՝ ձեզանից ընտրեցի տասներկու մարդու՝ մեկական մարդ յուրաքանչյուր ցեղից։
Եվ Սավուղը Հովնաթանի վրա բարձրացրեց գեղարդը, որ նրան սպանի։ Հովնաթանը, իմանալով, որ հայրը Դավթին սպանելու չար որոշում է կայացրել,
Հովնաթանն ասաց. «Քա՛վ լիցի, եթե ես իմանամ, որ հայրս քո դեմ չարիք է նյութել, քո քաղաքում իսկ քեզ կհայտնեմ»։
Արդ, տե՛ս ու իմացի՛ր, թե ի՛նչ ես անելու, քանի որ մեր տիրոջ ու իր ամբողջ տան վրա չարիք է հասել. նա այնպիսի դաժան մարդ է, որ նրա հետ խոսել չի լինի»։