Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ խիստ զայրանալով, սեղանից վեր կացավ և նորալուսնի երկրորդ օրը հաց չկերավ։ Նա տխրեց Դավթի համար, քանի որ հայրը Դավթին անարգել էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հովնաթանը բորբոքված բարկությամբ վեր կացավ սեղանից և ամսի երկրորդ օրը կերակուր չկերավ. նա վշտացավ Դավթի համար, որովհետև իր հայրը անարգեց նրան։ |
Ապա Հիսուսը, ցասումով լի նայեց նրանց և տրտմելով նրանց սրտի կուրության համար՝ ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»։ Նա երկարեց, և նրա ձեռքն առողջացավ։
Եվ Սավուղը Հովնաթանի վրա բարձրացրեց գեղարդը, որ նրան սպանի։ Հովնաթանը, իմանալով, որ հայրը Դավթին սպանելու չար որոշում է կայացրել,
Առավոտյան Հովնաթանը դաշտ գնաց, ինչպես որ պայմանավորվել էին ինքն ու Դավիթը։ Նրա հետ մի փոքրիկ պատանի կար։