Հետևյալ օրը՝ նորալուսնի երկրորդ օրն էլ Դավթի տեղը դատարկ էր։ Սավուղն ասաց իր որդի Հովնաթանին. «Հեսսեի որդին ինչո՞ւ երեկ և այսօր սեղան նստելու չեկավ»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովնաթանը Սավուղին պատասխանեց և ասաց. «Նա ինձնից արտոնություն խնդրեց ու գնաց իր քաղաքը՝ Բեթղեհեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հովնաթանը Սավուղին պատասխանեց. «Դավիթն ինձ խնդրեց, որ Բեթլեհեմ գնա։ |
Հետևյալ օրը՝ նորալուսնի երկրորդ օրն էլ Դավթի տեղը դատարկ էր։ Սավուղն ասաց իր որդի Հովնաթանին. «Հեսսեի որդին ինչո՞ւ երեկ և այսօր սեղան նստելու չեկավ»։
Նա ասաց. “Արձակի՛ր ինձ, քանի որ այդ քաղաքում մեր ազգատոհմը զոհ է մատուցելու։ Եղբայրներս ինձ կանչել են, և եթե հիմա քո աչքին շնորհ եմ գտել, գնամ տեսնեմ իմ եղբայրներին”։ Այս պատճառով նա արքայի սեղանին չի եկել»։
Եթե հայրդ իմ մասին հարցնի, կասես. “Դավիթն իր քաղաքը՝ Բեթղեհեմ գնալու արտոնություն խնդրեց ինձանից, քանի որ այնտեղ ամբողջ ազգատոհմի զոհաբերության օրն է”։