Մի՞թե սա հյուսնի որդին չէ, մի՞թե սրա մոր անունը Մարիամ չէ, և սրա եղբայրները Հակոբոսը, Հովսեսը, Սիմոնն ու Հուդան չեն։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հետևյալ օրը՝ նորալուսնի երկրորդ օրն էլ Դավթի տեղը դատարկ էր։ Սավուղն ասաց իր որդի Հովնաթանին. «Հեսսեի որդին ինչո՞ւ երեկ և այսօր սեղան նստելու չեկավ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հետևյալ օրը՝ ամսի երկուսին էլ, Դավթի տեղը դատարկ էր, և Սավուղն իր որդի Հովնաթանին ասաց. «Ինչո՞ւ Հեսսեի որդին երեկ և այսօր հացի նստելու չի եկել»։ |
Մի՞թե սա հյուսնի որդին չէ, մի՞թե սրա մոր անունը Մարիամ չէ, և սրա եղբայրները Հակոբոսը, Հովսեսը, Սիմոնն ու Հուդան չեն։
Մոտեցե՛ք նրան՝ կենդանի Վեմին, որը, թեպետ մարդկանցից անարգված, բայց Աստծու առաջ ընտրյալ ու թանկագին է։
Նա իր մտքում ասաց. «Գեղարդով հարվածեմ ու Դավթին պատին գամեմ»։ Սավուղը նետեց գեղարդը, բայց Դավիթը երկու անգամ նրանից խույս տվեց։
Դարձյալ մարդ ուղարկեց Դավթի հետևից՝ ասելով. «Մահիճով հանդերձ նրան ինձ մո՛տ բերեք, որ սպանեմ»։
Այդ օրը Սավուղը ոչինչ չասաց, որովհետև մտածեց, թե նրան մի բան է պատահել, երևի մաքուր չէ կամ չի մաքրվել։
Հովնաթանը Սավուղին պատասխանեց և ասաց. «Նա ինձնից արտոնություն խնդրեց ու գնաց իր քաղաքը՝ Բեթղեհեմ։
Դավիթն ասաց Հովնաթանին. «Ահա վաղը նորալուսին է, ես արքայի հետ չեմ նստի հաց ուտելու, սակայն ինձ թո՛ղ, որ մինչև երրորդ օրվա երեկոն դաշտում թաքնվեմ։
Նա ըմբոստացավ և Դավթի ծառաներին պատասխան տվեց՝ ասելով. «Ո՞վ է Դավիթը, կամ Հեսսեի որդին ո՞վ է։ Այս օրերին շատացել են իրենց տերերից փախած թափառական ծառաները։