Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արքան, ըստ սովորության, նստեց պատի մոտ դրված աթոռին։ Հովնաթանը նստեց դիմացը։ Աբենները նստել էր Սավուղի մոտ, իսկ Դավթի տեղը դատարկ էր։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ թագավորը, ըստ իր սովորույթի, նստեց պատի մոտ դրված իր աթոռին, և Հովնաթանը կանգնեց, և Աբենները նստել էր Սավուղի մոտ, իսկ Դավթի տեղը դատարկ էր։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:25
3 Խաչաձեւ Հղումներ  

Դալիլան ասաց. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից և ասաց. «Վեր կենամ և անեմ այնպես, ինչպես միշտ, և թափ տամ»։ Նա չգիտեր, որ Տերը հեռացել էր իրենից։


Հովնաթանը նրան ասաց. «Վաղը նորալուսին է։ Քեզ պիտի փնտրեն։ Քո տեղը դատարկ տեսնելով՝ քո մասին պիտի հարցնեն։


Դավիթը թաքնվեց դաշտում։ Նորալուսին եղավ, և արքան սենյակ մտավ՝ հաց ուտելու։