Ցավում եմ քեզ համար, եղբա՜յր իմ Հովնաթան։ Ինձ շատ սիրելի էիր, քո սերը կանանց սիրուց բարձր էր ինձ համար։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովնաթանը Դավթին կրկին երդվեցրեց իր սիրով, քանի որ նրան իր անձի պես էր սիրում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հովնաթանը Դավթին կրկին երդվել տվեց իրեն սիրելու համար, որովհետև նրան սիրում էր իր անձի պես։ |
Ցավում եմ քեզ համար, եղբա՜յր իմ Հովնաթան։ Ինձ շատ սիրելի էիր, քո սերը կանանց սիրուց բարձր էր ինձ համար։
Ամեն ժամ բարեկամներ կարող ես ունենալ, բայց վշտիդ մեջ եղբայրներդ պետքական կլինեն քեզ, քանզի դրա համար էլ ծնվել են նրանք։
Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիան նրանց ու նրանց հետ եղած մարդկանց երդում տվեց ու ասաց. «Մի՛ վախեցեք քաղդեացի պաշտոնյաներից, ապրե՛ք այս երկրում, հարկատո՛ւ դարձեք բաբելացիների արքային, և ձեզ համար լավ կլինի։
Իսկ այն մարգարեն կամ այն երազահանը թող մեռնի, որովհետև փորձեց քեզ ապստամբեցնել Տիրոջ՝ քո Աստծու դեմ, որը քեզ դուրս բերեց եգիպտացիների երկրից, փրկեց քեզ ստրկության երկրից, և շեղել քեզ այն ճանապարհից, որով Տերը՝ քո Աստվածը, պատվիրեց քեզ ընթանալ։ Դրանով չարը կվերացնես ձեր միջից։
Երբ Դավիթը Սավուղի հետ խոսակցությունը վերջացրեց, Հովնաթանը հոգով կապվեց Դավթին։ Հովնաթանը նրան իր անձի պես սիրեց։