Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հովնաթանի անունը համարում պետք է ունենա Դավթի տանը, եթե նույնիսկ Տերը Դավթի թշնամիներից վրեժ առնի»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Հովնաթանը Դավթի տան հետ դաշինք կնքեց և ասաց. «Թող Տերը վրեժ առնի Դավթի թշնամիներից»։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:16
13 Խաչաձեւ Հղումներ  

Այդ օրը Տերն ուխտ կապեց Աբրամի հետ և ասաց. «Քո հետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ Եգիպտոսի գետից մինչև Մեծ գետը՝ Եփրատ գետը,


Դավիթը վերցրեց Այիայի դուստր Ռեսփայի երկու որդիներին՝ Երմոնթիին ու Հեբուսթեին, որոնց նա ծնել էր Սավուղի համար, Սավուղի դուստր Մերոբի հինգ որդիներին, որ սերվել էին մոլաթացի Բերզելիի որդի Եսդրիելից,


Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիան նրանց ու նրանց հետ եղած մարդկանց երդում տվեց ու ասաց. «Մի՛ վախեցեք քաղդեացի պաշտոնյաներից, ապրե՛ք այս երկրում, հարկատո՛ւ դարձեք բաբելացիների արքային, և ձեզ համար լավ կլինի։


Օտարից տոկոս կվերցնես, բայց ոչ քո եղբորից, որպեսզի Տերը՝ քո Աստվածը, օրհնի քեզ քո բոլոր գործերում այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար։


Եթե մեզ համար զոհասեղան շինեցինք, որպեսզի նրա վրա ողջակեզ մատուցելով կամ փրկության զոհ անելով, ապստամբենք Տիրոջ դեմ, Տերն ինքը թող վրեժխնդիր լինի։


Հովնաթանը Դավթին ուխտեց նրան իր անձի պես սիրել։


Հովնաթանը Դավթին ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, ինչպես որ մենք Տիրոջ անվամբ երդվեցինք՝ ասելով, որ Տերը հավիտյան վկա լինի իմ ու քո միջև և իմ զավակի ու քո զավակի միջև»։


Ինչո՞ւ ամենքդ իմ դեմ եք միաբանվել, և ոչ ոք ինձ չհայտնեց, որ իմ որդին դաշինք է կնքել Հեսսեի որդու հետ։ Ձեր մեջ ինձ համար ցավող չկա, որ ինձ հայտներ, թե իմ որդին իմ դեմ է հանել իմ ծառային՝ որպես թշնամու, ինչպես այսօր է»։


Նրանք երկուսով ուխտ արեցին Տիրոջ առջև։ Դավիթը մնաց Նորում, իսկ Հովնաթանը գնաց իր տունը։


Աստված թող այսպես ու այսպես անի ինձ, եթե մինչև վաղն առավոտ Նաբաղի ամբողջ տնից պատին միզող մեկ արու թողնեմ»։


Արդ, կենդանի է Տերը, և կենդանի ես դու. Տերն է քեզ արգելել անպարտ արյուն թափելը և այդ բանից քո ձեռքը հեռու է պահել։ Քո թշնամիներն ու իմ տիրոջը չարիք կամեցողները Նաբաղի պես թող լինեն։


Այլազգիները, հետապնդելով Սավուղին ու նրա որդիներին, սպանեցին Սավուղի որդիներին՝ Հովնաթանին, Ամինադաբին ու Մեղքիսավեին։