և օրհնեց Աբրամին՝ ասելով. «Օրհնյալ լինես, Աբրա՛մ, Բարձրյալ Աստծու կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեղին, օրհնելով Եղկանային ու նրա կնոջը, ասաց. «Տիրոջը նվիրած քո այս մանկան փոխարեն Տերն այդ կնոջից թող քեզ զավակներ պարգևի»։ Եվ Եղկանան գնաց իր բնակավայրը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հեղին, օրհնելով Եղկանային ու նրա կնոջը, ասաց. «Թող Տերը քեզ զավակներ տա այս կնոջից՝ Տիրոջը փոխ տվածի դիմաց»։ Եվ նրանք վերադարձան իրենց տեղը։ |
և օրհնեց Աբրամին՝ ասելով. «Օրհնյալ լինես, Աբրա՛մ, Բարձրյալ Աստծու կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
Եվ ուրիշ մեկը չարեց, այլ նրա հոգու հատորն է։ Բայց ասացիք. «Ուրիշ ի՞նչ է փնտրում Աստված, եթե ոչ զավակ»։ Պահպանե՛ք ձեր հոգիները, և քո երիտասարդության կնոջը մի՛ լքիր,
Սիմեոնը նրանց օրհնեց և ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան՝ հակառակության։
Քո արածի համար Տերը թող հատուցի քեզ, Տերը՝ Իսրայելի Աստվածը, թող լիովին վարձատրի քեզ, որին դու դիմել ես՝ նրա թևերի տակ ապաստան գտնելու համար»։
Քաղաքի դռանը գտնվող ամբողջ ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Մենք վկա ենք»։ Ծերերն ասացին. «Տերը քո տունը մտնող կնոջը թող դարձնի Ռաքելի և Լիայի նման, որոնք երկուսով կառուցեցին Իսրայելի տունը։ Դու Եփրաթայում ո՛ւժ հավաքիր և Բեթղեհեմում անո՛ւն վաստակիր։
և ասաց. «Ադոնայի, Տեր, Ելովե Սաբավովթ, եթե կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ հիշես ու արու զավակ տաս քո աղախնին, մինչև նրա մահվան օրը քեզ կնվիրեմ նրան, նա գինի չի խմի ու չի հարբի և նրա գլխին ածելի չի դիպչի»։