Ռուբենը պատասխանեց ու ասաց նրանց. «Ես չասացի՞ ձեզ. “Մեղք մի՛ գործեք պատանու դեմ”, սակայն դուք ինձ չլսեցիք։ Եվ ահա նրա արյունը վրեժ է խնդրում»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովնաթանը, Դավթի մասին նպաստավոր խոսքեր ասելով իր հորը՝ Սավուղին, ավելացրեց. «Թող արքան իր ծառա Դավթի դեմ մեղք չգործի, քանի որ նա ոչ մի մեղք չի գործել քո դեմ։ Նա քո նկատմամբ բարի շատ գործեր է կատարել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հովնաթանը Դավթի մասին լավ խոսեց իր հայր Սավուղի հետ և նրան ասաց. «Թող թագավորը մեղք չգործի իր ծառա Դավթի դեմ, որովհետև նա մեղք չի գործել քո դեմ, և նրա գործերը շատ լավ են քեզ համար։ |
Ռուբենը պատասխանեց ու ասաց նրանց. «Ես չասացի՞ ձեզ. “Մեղք մի՛ գործեք պատանու դեմ”, սակայն դուք ինձ չլսեցիք։ Եվ ահա նրա արյունը վրեժ է խնդրում»։
Ով մարդու արյուն թափի, նրա արյան փոխարեն իր արյունը կթափվի, որովհետև Աստծու պատկերով եմ ստեղծել մարդուն։
Եթե մի մարդ մեղանչի իր մերձավորի հանդեպ, ու նրանից պահանջեն, որ նա երդում տա, և նա գա կանգնի քո զոհասեղանի առջև՝ այս տան մեջ,
արդյոք կարելի՞ է բարու փոխարեն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դեմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց հարվածները։ Հիշի՛ր, թե ես ինչպե՛ս կանգնեցի քո առաջ, նրանց համար բարեխոսություն արեցի՝ քո բարկությունը նրանցից դարձնելու համար։
Այսպես մեղք գործելով եղբայրների դեմ և վիրավորելով նրանց տկար խղճմտանքը՝ դուք Քրիստոսի դեմ եք մեղանչում։
Ամեն ոք, ով ատում է իր եղբորը, մարդասպան է. և գիտեք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի։
Եթե մարդը մեղանչում է մարդու դեմ, ապա պետք է աղոթի Տիրոջը, իսկ եթե Տիրոջ դեմ է մեղանչում, ո՞վ պետք է նրա համար աղոթի»։ Սակայն նրանք չէին լսում իրենց հոր խոսքերը, որովհետև Տերն ուզում էր կործանել նրանց։
Աքիմելեքը պատասխանեց արքային՝ ասելով. «Քո ծառաների մեջ Դավթի պես հավատարիմ ո՞վ կա։ Նա քո՝ արքայիդ փեսան է և քո բոլոր հրամանները գործադրողը, քո տան մեջ փառավորը։