Վերցրին Ասայելին ու նրան թաղեցին Բեթղեհեմում՝ իր հոր գերեզմանի մեջ։ Հովաբն ու իր մարդիկ գնացին և արշալույսին հասան Քեբրոն։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:58 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղը նրան հարցրեց. «Ո՞ւմ որդին ես դու, պատանի՛»։ Դավիթն ասաց. «Քո ծառա Հեսսե Բեթղեհեմացու որդին եմ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սավուղն ասաց նրան. «Ո՞ւմ տղան ես դու, պատանի՛»։ Եվ Դավիթն ասաց. «Քո ծառա բեթլեհեմացի Հեսսեի տղան եմ»։ |
Վերցրին Ասայելին ու նրան թաղեցին Բեթղեհեմում՝ իր հոր գերեզմանի մեջ։ Հովաբն ու իր մարդիկ գնացին և արշալույսին հասան Քեբրոն։
Տերը Սամուելին ասաց. «Մինչև ե՞րբ պետք է սգաս Սավուղին, ես նրան զրկել եմ Իսրայելի վրա թագավորելուց։ Քո եղջյուրը ձիթայուղո՛վ լցրու, ե՛կ քեզ առաքեմ Բեթղեհեմ՝ Հեսսեի մոտ, քանի որ նրա որդիներից մեկին եմ թագավոր ընտրել»։
Հուդայի երկրի Բեթղեհեմ քաղաքից եփրաթացի մի մարդու որդի կար Հեսսե անունով։ Հեսսեն ութ որդի ուներ։ Սավուղի օրոք նա ծերության հասած մարդ էր։
Եթե հայրդ իմ մասին հարցնի, կասես. “Դավիթն իր քաղաքը՝ Բեթղեհեմ գնալու արտոնություն խնդրեց ինձանից, քանի որ այնտեղ ամբողջ ազգատոհմի զոհաբերության օրն է”։