պատրաստե՛ք երիվարները, ձի՛ հեծեք, ո՛վ սպառազինվածներ, դրե՛ք սաղավարտները, առա՛ջ ուղղեք գեղարդները, հագե՛ք ձեր զրահները։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղը Դավթի ուսերին գցեց իր թիկնոցը, գլխին դրեց պղնձե սաղավարտը և հագցրեց իր զրահները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սավուղն իր հանդերձները հագցրեց Դավթին ու նրա գլխին պղնձե սաղավարտ դրեց և զրահ էլ հագցրեց նրան։ |
պատրաստե՛ք երիվարները, ձի՛ հեծեք, ո՛վ սպառազինվածներ, դրե՛ք սաղավարտները, առա՛ջ ուղղեք գեղարդները, հագե՛ք ձեր զրահները։
Դավիթն ասաց. «Եթե Տերը ինձ փրկել է առյուծի ու արջի ճանկերից, ինձ կփրկի նաև այդ անթլփատ այլազգու ձեռքից»։ Սավուղն ասաց. «Գնա՛, Տերը քեզ հետ թող լինի»։
Դավիթը նրա սուրը կապեց թիկնոցի վրայից և քայլելիս մեկ-երկու անգամ սայթաքեց։ Դավիթը Սավուղին ասաց. «Սրանցով չեմ կարող քայլել, որովհետև սովոր չեմ», և զրահը նրա վրայից հանեցին։
Հովնաթանն իր թիկնոցը հանեց ու տվեց Դավթին, նաև իր զինվորական համազգեստը, նույնիսկ իր սուրը, աղեղն ու գոտին։