Այս տասը գլուխ պանիրը տո՛ւր հազարապետին։ Նաև իմացի՛ր, թե եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, և հարցրո՛ւ, թե որևէ բանի պետք ունե՞ն»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղը և Իսրայելի բոլոր այրերը Կաղնու հովտում էին հավաքվել, որ այլազգիների դեմ պատերազմեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սավուղը, նրանք և Իսրայելի բոլոր մարդիկ Էլայի հովտում պատերազմում էին փղշտացիների դեմ։ |
Այս տասը գլուխ պանիրը տո՛ւր հազարապետին։ Նաև իմացի՛ր, թե եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, և հարցրո՛ւ, թե որևէ բանի պետք ունե՞ն»։
Սավուղն ու Իսրայելի այրերը նույնպես համախմբվեցին հովիտներում և ռազմի ճակատ կազմեցին այլազգիների դեմ։
Դավիթը վաղ առավոտյան վեր կացավ և ոչխարները թողնելով հովիվներին՝ այդ բաներն առավ ու գնաց, ինչպես Հեսսեն էր հրամայել իրեն։ Երբ հասավ տափարակ տեղը, զորքերն արդեն շարվել էին՝ ճակատ կազմելու, և պատերազմի աղաղակներ էին արձակում։